Չեմ ուզում կրակի վրա յուղ լցնել ու ասել, որ մեր հարգարժան գործընկերոջ (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանին) օրակարգը կեղծ է, չնայած մնում եմ իմ այդ կարծիքին, որ դա քաղաքական օրակարգ չէ, որ նրա գործընկերները մնացին խորհրդարանում, որ ճիշտ ճանապարհը խորհրդարանում գործելն էր: Քանի դեռ յուրաքանչյուր ոչ զգույշ խոսք կարող է սխալ մեկնաբանությունների առիթ տալ, զերծ մնամ անելուց այնպիսի մեկնաբանություններ, որոնք կարող են իմ ընդդիմադիր գործընկերոջ կողմից այլ կերպ մեկնաբանվել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ ուղղված ցույցերին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանությունը պատրա՞ստ է Փաշինյանին զիջումներ առաջարկել: Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ի՞նչ զիջում, նա պետք է ասի՝ ի՞նչ է ուզում: Որպեսզի իշխանությունը գնա զիջումների, պետք է օրակարգ լինի՝ քաղաքական օրակարգ: Բայց չկա նման բան: Դպրոցներից նկարներ շպրտելը, «մերժիր այսինչին» տեքստերը քաղաքական օրակարգեր չեն: Իշխանությունն ու ընդդիմությունը փողոցում չեն ձեւավորվում: Մենք պատրաստ ենք օրակարգ քննարկել, եթե այն քաղաքական է»:
ՀՀԿ խոսնակը հավելեց, որ «մերժիր Սերժին»-ը քաղաքական օրակարգ չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ