«Եթե մենք ունենայինք այլ ճանապարհ՝ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ»,- խոսելով Արցախի խնդրի մասին՝ ասել է Սերժ Սարգսյանը «Շանթ»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ չունենք այդպիսի ճանապարհ:
«Դա խաղաղության ճանապարհը չէ: Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»:
Վարչապետն ավելացրել է, որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը:
«Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանիցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»: