Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ և տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի». shantnews.am

Ապրիլ 19,2018 23:20

Անդրադառնալով նախագահի նկարը դպրոցներում և այլ հաստատություններում կախելուն՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այժմ արդեն վարչապետ Սարգսյանը նշել է, որ իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, և որևէ պարտադրանք չի եղել:

«Գոնե ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո՛, իմ առանձնասենյակում կային: Ի՞նչ կա դրա մեջ վատ: Այսինքն՝ պետական սիմվոլ է: Ես դրա կողմնակիցը չեմ: Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք, կասեինք՝ գիտեք, օրենքով այսպես է: Որևէ պարտադրանք այս առումով չկա»,- ասել է Սարգսյանը:

Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե արդյոք Ֆրանսիայում Մակրոնի նկարը կախո՞ւմ են, վարչապետը պատասխանել է.

«Ես չգիտեմ, չեմ տեսել, բայց ես տարբեր երկրներում տեսել եմ պետության գլխի նկարները: Ես չգիտեմ՝ իրենք կախում են, թե չեն կախում, բայց դա եկել է, այսպես՝ տրադիցիայի ուժով, ոչ թե ինչ-որ պարտադրանքով: Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ և տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի: Հատկապես երբ դա մարդկանց գրգռում է: Այսինքն՝ իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    10 տարի եղել եք նախագահ և մինչ այսօր չգիտեք թե որոնք են պետական խորհրդանիշները…
    Ձեր համար բացահայտեք՝ ԴՐՈՇ, ԶԻՆԱՆՇԱՆ, ՕՐՀՆԵՐԳ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30