Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ ՀՀԿ-ում կան այլ մարդիկ, որ կարող են վարչապետ աշխատել». Սերժ Սարգսյան. «Շանթ» Հ/Ը

Ապրիլ 19,2018 23:30

Պարզ էր, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն չկա՞ն այդ կուսակցությունում այլ մարդիկ, որոնք կարող էին աշխատել վարչապետի պաշտոնում, չկա՞ր նրանց անվան շուրջ քննարկում։ Այս հարցին «Շանթ» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում պատասխանել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Ես չեմ բացառում։ Ինչպե՞ս կարող է չլինել։ Կլինեն մարդիկ։ Բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել։ Հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակիցներին՝ այլ կարծիքներ եղե՞լ են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է։ Իհարկե, այդպիսի բան չի եղել»,– նշել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքերով՝ հասկանալի չէ, թե ինչու այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի։ Դա որևէ օրենք չի խախտում։

«Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին»,– նշել է վարչապետը։

Նրանց, ովքեր ամեն ընտրությունից որոշ ժամանակ անց հայտարարում են, թե իրենք չեն ընդունում ընտրված թեկնածուին, Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս սպասել և տեսնել, թե ինչ զարգացում է ունենում երկիրը. եթե դա չի գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ այլ կողմի կտան իրենց քվեն։

«Կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները տան կոնկրետ իրենց, ում որ դուր չի գալիս, և իրենք գան, և ինչպես իրենք են կարծում, վայելեն այս իշխանությունը։ Ինձ համար իշխանությունը վայելք չէ։ Իրենց թվում է, թե վայելք է»,– նշել է Սարգսյանը։

Անփոխարինելի լինելու հարակից հարցին, և թե ինչպե՞ս է վերաբերվում քծնանքին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ շատ բացասաբար է վերաբերվում, բայց և բացասաբար է վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի անվանարկում են ու խեղաթյուրում մարդկանց ասածները։

«Արդյո՞ք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն կամ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ կոնկրետ անձի, կոնկրետ դեպքում՝ ինձ, առաջադրել վարչապետի թեկնածու»,– նշել է Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30