Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ցույցերի մասին. «Դժբախտաբար, օրենքի խախտումներ են եղել»

Ապրիլ 19,2018 23:13

«Իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն: Հարգում ենք քաղաքացիների՝ հավաքներ իրականացնելու իրավունքը: Դա սահմանադրական նորմ է: Միաժամանակ, կարծում ենք, որ երթի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակության վրա, որպեսզի որեւէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ: Դժբախտաբար, օրենքի խախտումներով դեպքեր են եղել»,-այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ ընթացող ցույցերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց՝ ՀՀԿ ԳՄ անդամներն իրավապահների աշխատանքը դրական են որակում. «Մենք որպես զուսպ ենք գնահատում ոստիկանների պրոֆեսիոնալ պահվածքը: Կարծում ենք, որ քաղաքական գործընթացները պետք է ընթանան քաղաքական երկխոսության ճանապարհով: Մաքսիմալիստական ճանապարհներն ընդունելի չեն: Գտնում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն սահմանադրական գերակայությունից ելնելով»:

Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ մնաց ցուցարարների արարքները վերլուծելուց, նաեւ դատապարտեց այս օրերին լրագրողների հանդեպ իրականացված բռնությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30