Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի տարի է՝ ձեր հաշվին եմ ապրում». Սերգեյ Դանիելյանը՝ ցուցարարներին

Ապրիլ 19,2018 22:44

Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարների հավաքում այսօր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմեց նրանց. «Մի տատիկ այսօր զանգել էր ինձ ու ասում՝ «թոռս եկել է Երեւան, կարո՞ղ է իմանաս՝ որտե՞ղ է»: Իրավապահների հետ խնդիր ունենալու դեպքում կապվեք ինձ հետ 093 39 40 90 համարով»:

Հանրահավաքի եկած դերասան Սերգեյ Դանիելյանը եւս ասելիք ուներ ցուցարարներին. «Քանի տարի է՝ ձեր հաշվին եմ ապրում, որովհետեւ իմ «յութուբյան» թողարկումներն եք նայում, իմ ներկայացումների տոմսերն եք գնում: Դրա համար ողջունում եմ ձեզ եւ ներողություն խնդրում տարիքիս համար, որովհետեւ մեր հայրերը մեզ շենացած երկիր ու տնտեսություն թողեցին, իսկ մենք ձեզ՝ այն, ինչ ունենք»:

Սերգեյ Դանիելյանը շեշտեց՝ ցույցերը խաղաղ պետք է լինեն. «Այդ դեպքում ոստիկանությունը մեր կողմը կանցնի: Ես հավատում եմ, որ ոչինչ իզուր չէ»: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ անդրադարձավ վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մայրաքաղաքում ընթացող ցույցերը դրական չեն անդրադառնում զբոսաշրջության վրա: «Մենք ավելի շատ լրագրող ենք բերել ՀՀ, քան Սերժ Սարգսյանը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հավելենք, որ վաղը ցուցարարների գործողությունները կմեկնարկեն առավոտյան 8-ից. նախատեսվում է փողոցներ փակել բոլոր վարչական շրջաններում, նաեւ՝ բեռնատարների օգնությանը դիմել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30