Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն այսօր հեռակապի միջոցով խոսք հղեց վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարներին, որոնք հերթական հանրահավաքն անցկացրին Հանրապետության հրապարակում:
Նա նշեց, որ սատարում է երիտասարդներին: «Կաղաչեմ Ձեզ, տղերք, ժողովո՜ւրդ, այս անգամ գոնե ստացվի…Ես և Սփյուռքի իմ ընկերները ձեր կողքին ենք: Ձեր մարմինները գուցե վնասվին, բայց ոչ ձեր կամքը»,-ասաց նա ցուցարարներին: Ապա` դերասանուհին ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ արեց միանալ պայքարին:
Տիկին Խանջյանը կոչ հղեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանին. «Բավ է այն տառապանքը, որը պարտադրում եք հայ ժողովրդին։ Պահանջում եմ ձեզ, որ հարգանքով վերաբերվեք ժողովրդին։ Կարելի է ենթադրել, որ տակավին ժամանակն է, որ հրաժարվեք ձեր պաշտոնից։ Հեռացեք ձեր ճանապարհով»:
Ցուցարարներին էլ Արսինե Խանջյանն ասաց. «Ձեր ճանապարհն անբիծ է, իսկ ոստիկաններին կոչ եմ անուն պահապան լինել Ձեզ եւ անցնել ձեր կողմը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ