Տավուշի մարզի համայնքների ղեկավարների աշխատասենյակներում, համայնքապետերի գլխավերեւում շարունակում է կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Մի քանի գյուղապետեր, իրենց անունը չհրապարակելու պայմանով, ասացին, որ իրենք չգիտեն, թե ինչպես վարվել Սերժ Սարգսյանի լուսանկարի հետ, չէ որ հիմա Հայաստանի Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանն է:
Համայնքապետերն ասացին, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանի լուսանկարի համար Տավուշի մարզպետարանից իրենցից 3 հազար դրամ են պահանջել եւ ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ