Հարցին, թե Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերի հետեւում, սա չի՞ նշանակում, որ հանրությունը նրան չէր ուզում, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես ցավով պետք է նշեմ, որ մենք, շատ հաճախ, հարց տալուց կատարում ենք ընդհանրացումներ, երբեմն անձնական կարծիքը ներկայացնում ենք, որպես ժողովրդի կարծիք, մեր հանրության մի հատվածի կարծիքը ներկայացնում եք, որպես ողջ հանրության կարծիք:
Եվ դա չեմ կարծում, որ լավագույն եղանակն է: Արդյոք, կային անձիք, որ դեմ էին, որ Սերժ Սարգսյանն ընտրվեր վարչապետ, որեւէ կասկած չկա դրանում եւ, ի դեպ, ցանկացած ընտրություն Ազգային ժողովում ցույց են տալիս, որ երկրում չենք ունեցել համաժողովրդական ընտրություն, որ մեկը ստանա 70-80-90 տոկոս ձայն: Այնպես որ, բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր քաղաքական թիմերին սատարողներ եւ այս դեպքը բացառություն չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Այն հարցին էլ, թե Սերժ Սարգսյանին միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է շնորհավորել, ո՜չ նրա եվրոպացի գործընկերները ո՜չ ԱՄՆ-ն, անգամ նրա ԵԱՏՄ երկրների գործընկեր-ղեկավարները դեռ չեն շնորհավորել, Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ճիշտն ասած, դրան ընդհանարապես ուշադրություն չենք դարձրել այս փուլում: Նախագահ Պուտինն էլ, երբ ընտրվեց մի քանի օր հետո ստացավ շնորհավորանքները Ամերիկայի միացյալ նահանգներից: Ես կարծում եմ, սա զուտ, աշխարհաքաղաքական տարրեր պարունակող երեւույթներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, կառավարության առաջին նիստն էլ այսօր անցավ ոստիկանների ստվար բանակի պահպանությամբ, քանի որ այն պահին, երբ կառավարության շենքում Սերժ Սարգսյանը նիստն էր վարում, «Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները շենքի առաջ բողոքի ցույց էին իրականացնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ