Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրմիշխանը Վրաստանում մարդ սպանելով՝ փախել, հայտնվել է Հայաստանի բանտում

Ապրիլ 19,2018 20:20

Վրաստանի Հանրապետության քաղաքացի Դուրմիշխան Ռաժիկոյի Շամուգիային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանի իրավասու մարմինների կողմից իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, 2017թ. հունիս ամսին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը):

Մեր տեղեկություններով՝ Դ. Շամուգիան Վրաստանում մարդ է սպանել ու անօրինական կերպով հատել հայ-վրացական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»):

Դ. Շամուգիան գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է ապրիլի 25-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30