Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիական քաղաքներում ցույցեր են նախատեսվում՝ ի աջակցություն «թավշյա հեղափոխության»

Ապրիլ 19,2018 19:55

Ֆրանսիայում երիտասարդներն աջակցություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա հեղափոխությանը»:

Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը հայտնել է, որ բողոքի ակցիաներ են նախատեսվում Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի դիմաց:

Աջակցության գործողությունները նախատեսվում են ապրիլի 21-ին, 24-ին և 25-ին: Ակցիային չեն աջակցում Ֆրանսիայի հայկական ներկայացուցչական կազմակերպությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մասնակցողներու գումարուած թիւը հարիւրը չ’անցնիր, են անոնց լայն մեծամասնութիւնը, եթէ ոչ թերեւս բոլորը իսկ, Հայաստանը լքած ու փախած, դասալիք հայաստանցիներն են, կամ ել անոնց զաւակները, ծնողներից ստացուած դաստիրականութեան շնորհիւ

    ասոնք են որ ատենը մէյ մը Երեւան կու գան, եւ իրենց զիրենք որպէս ֆղղանսացի կը ներկայացնեն… ոմանք այլեւս հայերէն իսկ չեն խօսում…

    իսկական Սփիւռքը, յատկապէս ապրիլ 24-ին, թրքական դեսպանատուների առջեւ է որ ցոյց կ’ընէ, ոչ թէ Հայոց Պետութիւնը խորհրդանշող շէնքերուն դիմաց

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30