Միջազգային և տարածաշրջանային մամուլն ուշի ուշով հետևում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերին:
Մասնավորապես, Fox News-ը գրում է, որ Հայաստանում մոտ 16 հազար մարդ է մասնակցել 2008թ-ից իշխանությունն իր ձեռքում պահող Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերին: Հակակառավարական բողոքի ցույց է կազմակերպվել նաև Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:
Euronews-ի հետ զրույցում ցուցարարներից մեկն ասել է, որ ուսանողները ոտքի են կանգնել, քանի որ հասկանում են, որ իրենց բողոքը կարևոր է: Չնայած գիշերվա ժամերին ցուցարարների թիվը նվազում է, բայց կազմակերպիչները հայտարարել են, որ սկսում են ազգային «խաղաղ անհնազանդություն», պատմում է հեռուստաալիքը:
ABC-ն խոսելով երևանյան ցույցերի մասին՝ նկատում է, որ միայն չորեքշաբթի բերման է ենթարկվել 84 քաղաքացի:
Բրիտանական The Telegraph-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցին մասնակցել է մոտ 40 հազար մարդ, և դա վերջին տարիներին ամենաբազմամարդ ցույցն էր Հայաստանում:
Գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցի 7-րդ օրը կան տասնյակ բերման ենթարկվածներ: Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը ձեռքում է պահում արդեն 10 տարի, ընդ որում, 2008թ. նա իշխանության է եկել 10 զոհերի արյան գնով:
Հայաստանյան իրադարձություններին ուշի ուշով հետևում է նաև թուրքական մամուլը: Մասնավորապես, Hurriyet Daily News-ը հրապարակել է Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Թուրգութ Քերեմ Թունջելի «Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման. փոփոխություն թե՞ շարունակականություն» վերտառությամբ հոդվածը:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ հազիվ թե Հայաստանի՝ խորհրդարանական համակարգին անցումը հնարավոր լինի համարել ժողովրդավարացման կամ երկրում ինչ-որ դրական տեղաշարժեր կատարելու փորձ: Ավելին, դա խաղ է Սերժ Սարգսյանի և նրա Հանրապետական կուսակցության կողմից՝ զավթելու իշխանությունը: Հոդվածագիրը եզրակացնում է, որ խորհրդարանականացումը փոփոխությունների չի հանգեցնի Հայաստանի ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ, ավելին, տեսանելի ապագայում Հայաստանը կմնա նույնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
եւ այս բոլորը վնասում է միայն Սերժ Սարգսյանի՞ն… միայն ՀՀԿ-ի՞ն…
մինչ «յեղափոխականները» մեծ խանդավառութեամբ այս օտար յօդուածները կը տարածեն Համացանցում, ոնց որ յաղթական աւար, trophyներ լինեն… ճիշդ ի|նչ է այդ մարտավարութիւնը… երկիրը խայտառակել աշխարհի առջեւ, որպէսզի իշխանաւորները ամաչեն, ասեն՝ չէ՜, սա լաւ բան չի, մեր պատճառով երկիրը վարկաբեկվում է, եւ հետեւաբար, կամաւոր կերպով, լքեն իրենց պաշտօնները ու մեկնին…
really…?