Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի` կառավարության շենքի մոտ արած այն հայտարարությունը, թե վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն վերջերս հատկացրած առանձնատնից:
Հարցին, թե ինչպես է պատճառաբանել, որ հրաժարվել է, որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը, պարոն Հարությունյանն ասաց, որ այդ մասին կառավարությունը հաղորդագրություն կտարածի:
Իսկ վարչապետն ապրելու վարչապետին հատկացված բնակարանում, ինչպես որ սովորաբար լինում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ