Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ժամը 17.00-ին մեկնարկած ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն՝ օրեր առաջ սեփականության իրավունքով փոխանցված առանձնատնից:
Պարոն Փաշինյանը ցուցարարներին վստահեցրեց, որ դա իրենց պայքարի արդյունքն է: Այնուհետև, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, պարոն Փաշինյանը զգուշացրեց. «Բայց նա չմտածի, որ դրանով գոհացնելու է ժողովրդին: Մեր ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի: Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը լուծելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հարցը»:
Հիշեցնենք, որ ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը, և Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ելույթով հանդես գալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ