Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:
2 տուժած կեսօրից հետո ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին և վերին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումով: Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:
Եվս 1-ի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկանները կազմակերպել են տաքսի ծառայությամբ։ Առիթմիա ունեցող քաղաքացու վիճակը հանրահավաքի ժամանակ սրվել է։ Իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Նշենք, որ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել:
ՀՀ առողջապահության նախարարություն