Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «դեմ ես Սերժին, սիգնալ տուր» ցույցը : «Անցնող մեքենաների 90 տոկոսը սիգնալ էր տալիս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե այսքան մարդ դեմ է Սերժ Սարգսյանին ինչո՞ւ են ոստիկանները պաշտպանում նրան:
Նա կոչով դիմեց ոստիկաններին. «Զենքդ դիր՝ մերժիր Սերժին»:
Ի պատասխան ոստիկանները ասացին. «Ծառայում ենք Հայաստանի հանրապետությանը»: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի հանրապետությունը ժողովուրդն է, ոչ թե Սերժ Սարգսյանը:
Այդ ընթացքում ցույցին մասնակցող մի մանկահասակ երեխա վանկարկում էր՝ «Ոստիկանը մերն է»:
Դիմելով ոստիկաններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Անչափահասները եկել են այստեղ նաեւ ի նշան նրա, որ չենք եկել այստեղ բռնի գործողություններ իրականացնելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ