Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր է բերում Հանրապետության հրապարակ

Ապրիլ 19,2018 17:49

Հիշեցնենք, այսօր 19. 00-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է կայանալու: Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախարարությունների շենքերը պահպանող ոստիկաններին ցուցարարները բարի ծառայություն են մաղթում: Ոստիկանությունը հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր է բերում հրապարակ: Կառավարության շենքի մուտքերը փակել են ոստիկանները: Ոստիկանների շարժը գլխավորում է ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր կառավարության առաջին նիստն է, որը վարելու է Սերժ Սարգսյանը: Նիստն, ըստ որոշ տեղեկությունների, հենց կառավարության շենքում է ընթանում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շրջափակելու են կառավարության շենքը՝ կառավարության աշխատանքը կազմալուծելու համար:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը խամաճիկային է որակում: Ասում է՝ Սերժ Սարգսյանն արդեն գործոն չէ եւ ոստիկանական զրահների ետեւից է նայելու ժողովրդին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30