Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր առավոտյան կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին նաև «Տարկետում լինելու է» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանին: Դեռ առավոտյան ակնհայտ էր, որ ոստիկանների՝ բերման ենթարկելու ժամանակ Դավիթը վնասվածքներ է ստացել:
Aravot.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Դավիթ Պետրոսյանի հետ՝ հետաքրքրվեցինք՝ քանի՞ ժամ են նրան պահել ոստիկանական բաժանմունքում, ինչպե՞ս են վերաբերվել: Դավիթ Պետրոսյանը վրդովված ձայնով միայն փոխանցեց հետևյալը. «Հիվանդանոցից դուրս ենք եկել, 20 հոգով հարձակվել են մեզ վրա. հանցագործ երկիր է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ