Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ատոմ Էգոյան. Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների 

Ապրիլ 19,2018 16:58

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ հաստատեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։

Նա խնդրել է հանրությանը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել մասնավորապես հետևյալ ուղերձը․ «Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայերը, որոնք եկել էին ընտրությունները վերահսկելու: Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների: Հավատացեք իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, որ դրսում գտնվող մեզանից յուրաքանչյուրը ուշիուշով հետևում է ձեր անկոտրում վճռականությանը, որը մարտահրավեր է նետում ներկա իշխանություններին, հենց դա է ապագայի կենսական ուժը»:

Հավելենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Այսօր 19։00֊ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իր ուղերձն է հղելու կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30