Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Բզես-չբզես, հրաբուխը պայթելու է»

Ապրիլ 19,2018 16:33

Ապրիլի 19-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի «հանգած հրաբուխ» արտահայտությանը, որ ՀՀ վարչապետն արել էր ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի, Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն ասաց, որ հանգած հրաբուխը հնարավոր չէ արթնացնել, այն էլ «բզբզալով»:

«Մեռած մարմինը հնարավոր չէ կենդանացնել, քանի որ հրաբուխն ունի օրենքներ, այն կուտակում է համապատասխան էներգիա, եւ տեղի է ունենում ժայթքում, սա է օրենքը: Բզես- չբզես, պետք է հասկանալ, որ հրաբուխը պայթելու է: Պետք է փորձես այնպես անել, որ վնասները հնարավորինս քիչ լինեն: Հասարակությունն էլ է ապրում բնության օրենքներով, իր օրինաչափություններով ու զարգացումներով, իր դրսեւորումներով: Եվ աշխարհում շահում են այն երկրները, որտեղ հասկանում են այդ օրենքները: Հասկանում են, որ չի կարելի մշտապես դոփել տեղում»,-ասաց բեմադրիչը:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, մեզ անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ. «Հարկավոր են համակարգային փոփոխություններ…Ընդ որում, ներկայումս կատարվողը անձերի կռիվ չէ, այլ համակարգի մերժում է եւ պահանջ է՝ հաստատել նոր համակարգ»:

Իսկ ամենօրյա բողոքի ցույցերի ու հանրահավաքների պարագայում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` տեւական ժամանակ լռություն պահպանելու մասին էլ Ռուբեն Բաբայանը պատկերավոր ասաց, որ իր համար ավելի հեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է աղմկում գետը, քան այն հարցին, թե ինչու էր լռում նորանշանակ նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30