Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների զուսպ վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ իրականում պայմանավորված է Արևմուտքի զսպիչ գործոնով. Տիգրան Խզմալյան

Ապրիլ 19,2018 16:14

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:

Ապրիլի 19-ին «Մեդիա կենտրոնում» «Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ» թեմայով քննարկման ժամանակազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, իշխանությունների արձագանքին, նշեց, որ արդեն վաղուց իշխանությունը կորցրել է ադեկվատ արձագանքելու ունակությունը:

«Հայաստանյան ռեալությանը մեր իշխանությունների արձագանքը ինձ համար անհասկանալի է, ես կասեի այդպիսի արձագանք չկա»,- ասում է Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ իշխանության ներսում ձևավորվել է փակ ակվարիումային համակարգ, որի պատճառով կտրվել է իշխանություն-հասարակություն կապը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, բանախոսը նշեց, որ «թավշյա հեղափոխություն» բնորոշումը սխալ է, քանի որ այն օգտագործվում է ավելի շատ վերևներում հեղաշրջման դեպքում: Իսկ այս շարժումը ավելի շատ կարելի է բնորոշել որպես հայկական գանդիզմ.

«Ամեն օր, ամեն ժամ հայտարարվում է՝ չդիմադրելով չհնազանդվելու մասին և դրա ձևերն են ցույց տալիս: Կարծեք նրան հաջողվել է կայացնել շարժումը և նա դիմագիծ ունի արդեն»:

Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանն ինքը հրաժարվի իշխանությունից, սակայն այդպիսի հանգուցալուծումը քիչ հավանական է համարում:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ իշխանության ճյուղեր որպես այդպիսիք գոյություն չունեն. «Չկա գործադիր իշխանություն, չկա օրենսդիր իշխանություն, չկա դատական իշխանություն: Կա ընդամենը Սերժ Սարգսյանը, նրա բարդույթները, կա նրա վախերը, նրա սահմանափակ աշխարհայացքը»:

Բանախոսը նաև համոզմունք է հայտնում, որ իշխանությունների զուսպ վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ իրականում պայմանավորված է Արևմուտքի զսպիչ գործոնով, քանի որ արևմտյան մամուլում ակտիվորեն լուսաբանվում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:

Տիգրան Խզմալյանը, իր հերթին, զուգահեռներ անցկացնելով գանդիական շարժման հետ, նշում է, որ ինչպես Գանդին էր պայքարում Հնդկաստանի ապագաղութացման դեմ, այնպես էլ Հայաստանում պետք է պայքարն ուղղվի ընդդեմ Ռուսաստանի գաղութարար քաղաքականության դեմ:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող

«Մեդիա» կենտրոնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30