Ոստիկանության Շենգավիթի բաժին բերվածների հարազատներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացած ահազանգերի հետքերով այս պահին բաժնում են գտնվում Փաստաբանների պալատի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող խմբի անդամներ Հերմինե Միքայելյանը, Կարեն Սարդարյանը, Ինգա Օգանեզովան:
Տեղեկացնեմ, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող բոլոր 6 անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար բաժնում են փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Ժորա Պետրոսյանը:
Մամուլի հաղորդագրություն