Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտական և զորահավաքային պատրաստականության նպատակով Արցախում շուտով կներդրվի ակտիվ պահեստազորի գաղափարը. Բակո Սահակյան

Ապրիլ 19,2018 15:56

Այսօր Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել հերթական լիագումար նիստը, որի օրակարգային հարցերից է եղել Արցախի նախագահի ամենամյա զեկույցը` նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ:

‹‹Մենք երկու օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդունել ենք հանրապետության նախագահի առաջարկը` Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի ամենամյա զեկույցը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու մասին››,- իր խոսքում ասաց խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը` հանրապետության նախագահի զեկույցը առաջին անգամ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելը և դրան հաջորդող քննարկումը որակելով, որպես, հանրապետության նախագահի և խորհրդարանի միջև նոր մակարդակի փոխհարաբերությունների վկայություն:

Հանդես գալով զեկույցով` Բակո Սահակյանը մասնավորապես նշեց, որ բավականին մեծ թափով շարունակվել և շարունակվում է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով` ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ տնտեսական և այլ միջոցառումների իրականացմամբ: Նա նաև նշեց, որ մարտական և զորահավաքային պատրաստականության նպատակով շուտով կներդրվի ակտիվ պահեստազորի գաղափարը:

Արցախի նախագահը խոսեց նաև արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատման մասին` կարևորելով Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և ներդրումների խրախուսումը:

‹‹Այդ նպատակով արտերկրի գործարար շրջանակներին կներկայացվեն Արցախի տնտեսական և սոցիալական ծրագրերը, հարկային բարենպաստ դաշտը և ներդրումային հնարավորությունները` հիմք ունենալով մեր երկրի համապատասխան կառույցների կողմից մշակված բիզնես ծրագրերը››,- նշեց Բակո Սահակյանը:

Նախագահը նաև ասաց, որ այս տարվա աշնանը նախատեսվում է Ստեփանակերտում անցկացնել տնտեսական խորհրդաժողով` տարբեր երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

‹‹Արտաքին քաղաքականության մեջ մեր հաջողությունների կարևորագույն գրավականներից եղել և մնում է Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ փոխգործակցության պահպանումը և համակարգված աշխատանքի իրականացումը, ինչպես նաև հավատարմությունը հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքներին››,- ընդգծեց Արցախի նախագահը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30