Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ինչո՞վ եք բացատրում ոստիկանական այս գործողությունները, երկրորդ օրն է՝ տասնյակ քաղաքացիների բերման են ենթարկում՝ Փաշինյանը պատասխանեց. «Սիրով եմ բացատրում»: Ըստ նրա, ոստիկանները սիրուց դրդված են քաղաքացիներին բաժիններում պահում. «Նրանք, ովքեր բերման են ենթարկում, 3 ժամ հանգստանալու հնարավորություն են ստանում»:
Փաշինյանը լրագրողներին խնդրեց, որ մի քիչ թույլ տան հանգստանա՝ կատակել;ով, որ չնայած լուրեր են պտտվում, որ ինքն ընդհանրապես չի հոգնում, բայց դրանք հավաստի լուրեր չեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ