Մայիսից Վրաստանի հանրային հեռարձակող Առաջին ալիքի կայքում «Մոամբե» լրատվական հաղորդումը հասանելի կլինի հայերենով և ադրբեջաներենով: Այս մասին գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Հաղորդումը կհեռարձակվի ամեն օր ժամը՝ 20:00-ին:
«Կարծում եմ, այդ նախաձեռնությունը մեծ դեր կունենա մեր հայալեզու և ադրբեջանալեզու բնակչության համար, քանի որ ենթադրում է տեղեկատվության տրամադրում երկրում և աշխարհում՝ նրանց համար հասկանալի լեզվով»,- հայերենով ասել է «Մոամբեի» հաղորդավար Նանա Հակոբյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ