Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել. հայտարարություն

Ապրիլ 19,2018 14:53

Հարգելի քաղաքացիներ,

2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայրերում և փողոցներով):

2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:

Երևանի քաղաքապետարան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30