Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է. «Նոր կյանքում փակել էինք Հյուսիս֊հարավ ճանապարհը»: Շուրջ մեկ ժամ առաջ նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին: Նրա պաշտպան, փաստաբան Սլավիկ Պողոսյանին թույլ չեն տվել մտնել ոստիկանության Վեդու բաժին, որտեղ գտնվում է իր վստահորդ Գարիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: