Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հո՞ իմ վերադասը չեք». Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրենը՝ ցուցարարներին

Ապրիլ 19,2018 14:22

Այսօր գյումրեցի երիտասարդներն իրենց բողոքի ցույցը սկսեցին Վարդանանց հրապարակից, որտեղ գտնվող քաղաքապետարանի շենքում ընթանում էր ավագանու նիստը։ Ոստիկանները արագ շրջափակեցին շենքը, որպեսզի ցուցարարները հանկարծ ներս չմտնեն ու որևէ պահանջ չներկայացնեն։

Ցուցարարները շարժվեցին դեպի Գեղարվեստի ուսումնարան, որտեղ դռները դարձյալ փակ էին ցուցարարների առջև, այնուհետ ուղևորվեցին դեպի թիվ 3 դպրոց։

Թե ինչո՞ւ է դռները փակ, տնօրեն Կարեն Դարբինյանը մեկնաբանեց. «Ես թույլ չեմ տալիս դուրս գան, որովհետև ես երեխաների մասով պատասխան եմ տալիս իրենց օրինական ներկայացուցիչներին՝ ծնողներին։ Ես բոլոր ծնողների հետ ունեմ կնքված պայմանագիր։ Ձեր պահանջն անօրինական է, այն հակասում է դպրոցի ներքին կարգապահական պահանջներին»։

Ցուցարարները, որոնք նույնպես դպրոցականներ էին, տնօրենից պահանջեցին ցույց տալ պայմանագիրը ծնողների հետ, սակայն տնօրենը հրաժարվեց, ցուցարարները նաև հակադարձեցին, որ իրենք որևէ անօրինական պահանջ չեն ներկայացնում և որ տնօրենը լավ ծանոթ չէ ՀՀ օրենսդրությանը։ Դռները փակվեցին ցուցարարների առջև։

Այստեղ մի հուզիչ տեսարանի ականատես եղանք, հավաքված ցուցարարները խոնարհվեցին Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի հուշաքարին ու բարձրաձայն կրկնեցին նրա վերջին խոսքերը. «Տղաներ, ինչ էլ որ լինի, հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին որ եղել ենք, վախը կյանքում տեղ չունի»։

Ցուցարարները շարժվեցին նաև մյուս դպրոցներ, սակայն դռները կողպված էին, իհարկե, աշակերտները պատուհաններից գրություններ էին ուղարկում, որ ուզում են միանալ անհնազանդության ակցիաներին, սակայն դռները փակել են իրենց վրա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍաԵր says:

    Նունե ջան ինչու չես ճիշտն ասում?Սա ոչ թե 3-րդ դպրոցն է,այլ Շիրակի պետհամալսարանի հենակետային վարժարանն է,որի ղեկավարն է ոչ թե Արմեն Դարբինյանի հորեղբոր տղան,այլ Սահակ Միանասյանը,որի շրջապատն ամբողջությամբ ընդդիմադիրներ են:Ակտիվիստ Կարեն Պետրոսյանը ՇՊՀ պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի քրոջ որդին է..Սերոբյանը ուղղակի Սահակի կամակատարն է:Բուհի ամբիոնի վարիչներից մեկն էլ,ով կրկին Սահակի ամենամոտ ընկերներից է,բացարձակ անտեսելով Սահակ Մինասյանին բոլորի ներկայությամբ Սերժ Սարգսյանին ամենավերջին վիրավորանքներն է տալիս:Նախկինում նոջւյնիսկ գրևառումներ էր անում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30