Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») կայացել է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության Ա լիգայի երկրորդ եզրափակիչ «Արցախ»-«Արթիկ» խաղը:
Ա լիգայի առաջին չեմպիոնական տիտղոսին արժանացել է Ստեփանակերտի «Արցախ» թիմը, որը եզրափակիչ երկրորդ խաղում 98:90 հաշվով առավելության է հասել Արթիկ քաղաքի «Արթիկ» թիմի նկատմամբ: «Արցախն» առաջին եզրափակիչ խաղում մրցակցին հաղթել էր 100:74 հաշվով:
Բասկետբոլի ՀՀ Ա լիգայի առաջնության լավագույն եռյակը եզրափակում է Երևանի «Ուրարտուն»:
Երեկ կայացել է նաև բասկետբոլի Հայաստանի Հանրապետության Ա լիգայի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն