Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ոչի՞նչ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մեծ մասի ընտրված ղեկավարները ՀՀԿ ներկայացուցիչներ են եւ իշխանության կողմնակիցներ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 19,2018 12:45

Ձախողվելով հետապնդած առանցքային նպատակին հասնելու հարցում՝ Նիկոլ Փաշինյանը կարծես փորձում է կենտրոնանալ միջանկյալ խնդիրների վրա, բայց բուն տպավորությունն այն է, որ նա, ի վերջո, ելք է փնտրում այն փակուղուց, որի մեջ ինքն է դրել իրեն:

Ինչ-որ տեղ դա է վկայում նաեւ երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը, որով մտադիր է հասնել իշխանափոխության: Մասնավորապես նա կողմնակիցներին կոչ արեց, որ գնան իրենց գյուղերը, քաղաքները եւ գյուղապետերին, համայնքապետերին, ավագանու անդամներին, այսպես ասած, ճնշեն, ստիպեն, նրանցից պահանջեն, որ… միանան իր գլխավորած շարժմանը:

Սա հայտարարում է ՏԻՄ ընտրություններում, մեղմ ասած, համեստ արդյունք արձանագրած կուսակցության ղեկավարը: Հետաքրքիր է, իսկ ոչի՞նչ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մեծ մասի ընտրված ղեկավարները ՀՀԿ ներկայացուցիչներ են եւ իշխանության կողմնակիցներ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները լրատվամիջոցներում ու տարբեր հարթակներում հայտարարում-հավաստիացնում էին, թե անկարգություններ անողները «իշխանության սադրիչներն» են եւ իրենց հետ կապ չունեն: Թե ովքեր էին կոնկրետ այդ կարգազանցները, հուսանք, իրավապահ մարմինները, հարուցված քրեական գործի շրջանակներում կկարողանան ի վերջո բացահայտել:

Բայց այստեղ ուշադրություն է գրավում բողոքի ակցիաների գլխավոր դերակատարի՝ Նիկոլ Փաշինյանի ու իր համախոհների մոտեցման, այսպես ասենք, «հարմարությունը»: Իբր ամեն ինչ առանց բռնության է, այսպես ասած, «թավշյա», իսկ եթե մեկնումեկը մի բան անի՝ «սադրիչ» է, «գործակալ» է, էլի նման բաներ:

Մինչդեռ քաղաքական գործիչը, որ անհնազանդության կոչեր է անում, պարբերաբար անձամբ կամ մյուս կազմակերպիչների միջոցով տարածում է «ինչ ուզենք՝ անելու» մտայնություն, չի կարող չգիտակցել, որ իրեն հետեւող մի քանի հազար երիտասարդների, նաեւ պատանիների շարքերում ինչ կարգի ընկալման աստիճան ունեցող ասես՝ կարող է լինել: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե պարբերական երթերով, «շրջագայություններով» ոգեւորվող երիտասարդների մեջ չեն կարող լինել «ակտիվությամբ» որեւէ կերպ աչքի ընկնել ցանկացողներ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները կարող են լիովին վերահսկել իրենց կոչերով փողոց ելած բոլոր անձանց գործողություններն ու արարքները:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 19-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30