Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա են նաև աշակերտների արտագաղթի աճի միտումներ։ 2008 թվականին Հայաստանից արտագաղթել է 4126 աշակերտ. «168 ժամ»

Ապրիլ 19,2018 12:40

Օրերս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հրապարակել է հանրակրթության 2017 թվականի վիճակագրությունը։ Ներկայացնենք հանրակրթության վիճակագրական որոշ համեմատական տվյալներ, որոնք արձանագրվել են վերջին 10 տարիներին։

Վերջին 10 տարիներին նվազել է Հայաստանի աշակերտների թիվը։ 2008 թվականին Հայաստանի դպրոցներում սովորում էր 414781 աշակերտ։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 368722։ Այսինքն՝ 46 հազարով նվազել է աշակերտների թիվը։ Էապես նվազել է գյուղաբնակ աշակերտների թիվը։ Եթե 2008 թվականին գյուղաբնակ աշակերտների թիվը եղել է 161908, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 134200։ Փաստորեն, գյուղական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է շուրջ 27 հազարով։

Շարունակաբար նվազել է նաև մեկ դպրոցում սովորող աշակերտների թիվը։ 2008 թվականի համար տվյալներ չկան, բայց 2017 թվականին Հայաստանում մինչև 100 աշակերտ ունեցող 461 դպրոց կա։ 2015 թվականին այդպիսի 455 դպրոց կար։ Այս դպրոցները լուրջ խնդիր են, քանի որ անհնար է պատկերացնել որակյալ կրթություն 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցում։ Դպրոցը հասարակության միկրոմոդել է։ Ուստի կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր դասարանում առնվազն 15 աշակերտ լինի ուսուցումը սոցիալական դարձնելու համար։

Առկա են նաև աշակերտների արտագաղթի աճի միտումներ։ 2008 թվականին Հայաստանից արտագաղթել է 4126 աշակերտ, ներգաղթել է 2077-ը։ 2016 թվականին արտագաղթող աշակերտների թիվը 7000-ից ավելի էր։ 2017 թվականին արձանագրվել է որոշակի դրական տեղաշարժ։ Արտագաղթողների թիվը կազմել է 6320, իսկ ներգաղթողների թիվը՝ 2479 աշակերտ։ Մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ արտագաղթող աշակերտների զգալի մասը տղաներ են։ Հատկապես շատ են արտագաղթում միջին դպրոցում սովորող տղաները։ Սա կարող է կապված լինել բանակային ծառայությունից խուսափելու հետ։ Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանից արտագաղթած աշակերտներից 3549-ը տղաներ են, 2771-ը՝ աղջիկներ։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30