Այս պահին երթի մասնակիցները Գարեգին Նժդեհ փողոցում են, շարժվում են դեպի երրորդ մասի հրապարակ: Ցուցարարները քայլում են փողոցով, ավտոմեքենաների արանքով՝ քաղաքացիներին կոչ անելով գործադուլ անել եւ միանալ իրենց ցույցին:
Նրանք անցան Շենգավիթի ոստիկանության կողքով, որի մուտքի առջեւ տասնյակ ոստիկաններ պատ էին կազմել, սակայն երթի մասնակիցները որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին ոստիկանության բաժնի նկատմամբ: Միայն երթի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ողջունեց Շենգավիթի ոստիկանությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ