Նիկոլ Փաշինյանի ու ցուցարարների շուրջ մեկ շաբաթ տեւող անհնազանդության գործողությունների ժամանակ հարուցված քրեական գործերը քննող քննիչներին նախապես կազմված հարցաշար են տրամադրել։
Այդ հարցաշարով զննիչները հարցաքննում են գործով անցնող վկաներին, կասկածյալներին, մի խոսքով՝ բոլոր նրանց, ով կկանչվի հարցաքննության։
Հարցաշար.
-Ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում, ընտանիքի անդամների կազմը եւ յուրաքանչյուրի զբաղմունքի տեսակը,
-Կուսակցական պատկանելություն, հասարակական կազմակերպություններին մասնակցություն,
-Ի՞նչ բջջային հեռախոսահամարներ է օգտագործում, կոնկրետ երբվանի՞ց է օգտագործում նշված բջջային հեոախոսահամարը եւ իրենից բացի այլ անձինք օգտվո՞ւմ են նրա բջջային հեռախոսահամարից, թե՝ ոչ,
-Երբեւէ կապ ունեցե՞լ եք հավաքի կազմակերպիչների հետ, թե՝ ոչ, եթե այո, ապա մանրամասն նշեք հանգամանքները,
-Որտե՞ղից, կամ ո՞ւմից եք տեղեկացել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասին, մանրամասն նշեք տեղեկատվության աղբյուրը,
-Ո՞ր օրերին եւ ժամերին եք մասնակցել հանրահավաքներին, ո՞ւմ հետ, ո՞ւմ խորհրդով, ո՞ւմ ուղեկցությամբ եք եղել, ո՞ւմ եք ճանաչել հավաքի մասնակիցներից,
-Հավաքների ժամանակ այլ ծանոթների, ընկերների, համակուրսեցիների, հարեւանների տեսե՞լ եք, թե ոչ,
-Որքա՞ն ժամանակ եք գտնվել հավաքի վայրում,
-Հավաքների ժամանակ գիշերե՞լ եք դրսում, թե՝ ոչ, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր օրը, որտե՞ղ եւ ո՞վ է ապահովել գիշերվա քնելու համար պարագաները, եթե ոչ, ապա նշեք՝ յուրաքանչյուր օրը գիշերը որտե՞ղ եք գտնվել, ո՞ւմ տանը եւ վերջինս ի՞նչ կապ ունի հավաքի կազմակերպիչների հետ:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում