«Փեթակ» առեւտրի կենտրոն հասած ցուցարարներից միայն շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ու պատգամավոր Սասուն Միքայելյանին թողեցին մուտք գործել Փեթակի տարածք:
Նիկոլ Փաշինյանը առեւտրի կենտրոնը շրջափակած ոստիկաններին ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց՝ սուջուխ առնելու է գնում, նրան ոստիկաններն ուղեկցեցին:
Ի դեպ, ինչպես մեզ հայտնեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության բաժնից, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանական տարբեր բաժանմունքներում են գտնվում այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված 30 ցուցարարներ: Առայժմ չկան տեղեկություններ, թե նրանցից քանիսն են անչափահաս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ