ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն (լուսանկարում) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։