Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 «Մերկ ձեռքերով պայքարը» ցույց տվեց քաղաքական պայքարի նոր ձեւ. «Հրապարակ»

Ապրիլ 19,2018 11:36

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված ապրիլյան քաղաքական անհնազանդության ցույցերն ապացուցեցին, թե որքան ճշմարիտ է եղել 2017 թ․ ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների մասին Արեւմուտքի հավաքական հետեւյալ կարծիքը․ «Հայաստանի նոր խորհրդարանը, ըստ այդմ՝ նաեւ ՀՀ իշխանությունը, մեծապես ձեւավորվել է կոռուպցիայի միջոցով» (տե՛ս «Ժողովուրդ» օրաթերթ, 07․04․2017)։ Միաժամանակ, «մերկ ձեռքերով պայքարը» ցույց տվեց քաղաքական պայքարի նոր ձեւ, քանզի ամեն մի պատանու կամ ոստիկանի կյանքն այսօր ազգի համար թանկ արժե։ Այնուհանդերձ, ուսանողների մերկ ու ազնիվ ձեռքերը, հանդիպելով Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հյուսած դավադիր փշալարերին, արյունոտվեցին։ Վերոհիշյալ ճշմարտությունների պատճառով լեգիտիմ չեն կարող համարվել նաեւ ո՛չ ՀՀ նախագահը եւ ո՛չ էլ վարչապետը։

Այդ պատճառով Հայաստանում, որպես քարոզչական միջոց, գերիշխում են կուսակցական ու պետական դեմագոգիան, բարձր մակարդակի խաբեությունն ու դավադրությունը, իսկ որպես կեցության միջոցներ՝ վախը, ստրկամտությունն ու կաշառվելը: Բերենք իշխանական դեմագոգիայի դասական օրինակ. ՀՀ բարձրաստիճան իշխանավորներից հաճախ ենք լսում՝ այս ընտրություններն աննախադեպ էին, քանի որ ժողովուրդը հետընտրական փուլում փողոց դուրս չեկավ, նշանակում է՝ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համահունչ։ Տեղին է հարցնել․ դուրս գար, որ ի՞նչ աներ, բացականչեր՝ կաշառք եմ վերցրե՜լ, վախեցե՞լ եմ…, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ժողովրդի զգալի մասին բարոյալքել ու իրենց հանցակիցն են դարձրել, բացի այդ՝ դուրս գար, որ գնդակահարվե՞ր, ինչպես 2008 թ․ մարտի 1-ին։ Խորհրդային տարիներին էլ նա փողոց դուրս չէր գալիս։ ՀՀ ԱԺ ընտրություններից անցել է մեկ տարի, արդեն ժողովուրդը դուրս է եկել կաշառվողի հոգեվիճակից, իսկ երիտասարդությունն անկաշառ է մնացել, մնում է նրանց՝ սուլթանության դեմ պայքարը ճիշտ ուղղորդել ու չխաբել։ Սեփական ժողովրդին խաբելը, ում կողմից էլ որ դա կատարվի, ազգային դավաճանություն է։ Այդ տեսակետից նույնպես Սերժ Սարգսյանն իրավունք չուներ ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը։

Ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը, ցույց տվեց, որ իր երկիրը շատ է սիրում եւ չի հանդուրժի ամեն մի բախտախնդիր կուսակցության կամ անձի կողմից ժողովրդի իշխանության բռնազավթումը։ Ուստի ՀՀ ԱԺ այն պատգամավորը, որն իրեն հայրենասեր է համարում, պիտի վայր դնի կոռուպցիայով ստեղծված ՀՀ ԱԺ-ի ապօրինի մանդատը՝ հանուն իր արժանապատվության, հանուն փողոցում կանգնած նոր սերնդի ապագայի, հանուն նոր ու ինքնիշխան Հայաստանի։

Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30