«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության ցուցարարներն այս պահին «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտ են: Առեւտրի կենտրոնը շրջափակել են կարմիր բերետավորները ու թույլ չեն տալիս ցուցարարներին մուտք գործել առեւտրի կենտրոնի տարածք:
«Ժողովուրդ, ասում են՝ «Փեթակը» 4-5 կողմից մուտք ունի, փակեք մյուս մուտքերը»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը,-«Եկեք ժողովուրդ, դուխով, ուղղակի չենք ուզում մեր ոստիկաններին հրենք: «Փեթակի» սիրելի աշխատակիցներ, կոչ եմ անում միանաք, ծափերով ողջունեք «Փեթակի» աշխատողներին»:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին բացել Հավաքների ազատությանի մասին օրենքը ու կարդալ՝ ինչ սահմանափակումներ կան, իսկ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ես եմ ձեզ համար օրենք ընդունում, ինձ մի ասեք:
Նա նաեւ կոչ արեց, եթե ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեն «Փեթակ», փակել ու շրջափակել կառավարական շենքերը, ներս մտնել ու սկսել նստացույցեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ