Կառավարության 3-րդ մասնաշենքից Խանջյան փողոցով իրենց քայլերթն իրականացնող ցուցարարներն այլ կարգախոս են վանկարկում՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»՝ դիմելով վարորդներին:
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխում են մարտավարությունը, այսուհետեւ ոչ թե փողոց են փակում, այլ կանգնելով փողոցի մի հատվածում վանկարկելու են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»: «Ու տեսեք՝ ինչ է կատարվելու»,- ասաց նա:
Նա նաեւ ցուցարարներին հորդորեց, որ ոստիկանները իրավախախտումներ չարձանագրեն, կանգնեք մայթեզրերին՝ պաստառներով՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» գրությամբ, որ ողջ Երեւանն ու ոստիկանությունն իմանան, որ Սերժ Սարգսյանը կողմնակիցներ չունի:
Ի դեպ, վարորդները ազդանշաններով արձագանքում են ցուցարարներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ