«Մենք ձեզ սիրում ենք, ձեր վահաններն ու մահակները իզուր են, մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում, մեր իրավունքներից ենք օգտվում, մեր կյանքը մսխում են, մեր երկիր մսխում են, մենք լավ չենք ապրում, բայց արժանի ենք լավ կյանքի, մենք ձեր դեմ բան չունենք: Բոլորս ծառայում ենք Հայաստանի հանրապետությանը»,- կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց հայտարարեց «Քաղաքացիական կուսակցության» անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Քիչ առաջ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ցուցարարները հեռացան կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից, նրանք շարժվեցին դեպի Վերնիսաժ:
Ի դեպ, այս պահի դրությամբ ոստիկանական բաժանմունքներում գտնվողների թիվը հասել է 20-ի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ