Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տեղեկություններով առավոտյան 17 ցուցարար է բերման ենթարկվել

Ապրիլ 19,2018 10:18

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանական շղթան շարունակում է շրջափակած պահել շենքի մուտքը, իսկ ցուցարարները շարունակում են իրենց կարգախոսը վանկարկել՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Նախնական տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան բերման ենթարկվածների թիվը հասնում է 17-ի, ոստիկանության լրատվության ու հասարակայնության բաժնից մեզ հայտնեցին, որ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ նոր կարգախոս պետք է որդեգրեն.« Բոլորս դիմում ենք մեր ոստիկաններին՝ քայլ արա, զենքդ դիր վայր»:

Նա նաեւ զրուցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, վերջինս ասաց, որ ցուցարարները անհամաչափ սահմանափակում են այլոց իրավունքները, հետեւաբար, իրենք էլ են սահմանափակող գործողություններ անելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30