Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին միանալ շարժմանը, որպեսզի իր խոսքով, Սերժ Սարգսյանի հույսը իրականություն չդառնա, թե շարժումը մարելու է: «Ձեր ընտանիքների հետ քննարկեք, իրենք ուզում ե՞ն, որ կանգնեք, ձեր կյանքը վտանգեք, ձեր երեխեքի, մայրերի հետ խորհրդակցեք, տեսեք ինչ են ասում»,-բարձրախոսով հայտարարեց Փաշինյանը:
«Ոստիկանության ծառայությունը առանձնահատուկ է, պետք է դա տեսնել կարողանալ»,-ասաց Օսիպյանը: «Ես չեմ ասում, թե ոստիկանություն չպետք է լինի, ես հարցնում եմ, թե ոստիկանությունը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, երբ իշխանությունը միլիոններ է դիզում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Դուք քաղաքականությունն եք ընտրել, ես իրավական ոլորտը, ոստիկանությունը պաշտպանում է հասարակական կարգը, նաեւ ձեզ»,-պատասխանեց Վալերի Օսիպյանը:
Նրան տեղեկացին, որ կարմիր բերետավորը կոտրել է երիտասարդ աղջկա քիթը, նա արնահոսում է, սակայն նա հրաժարվում է շտապօգնություն կանչել: Վնասված քթով աղջիկն ասաց, որ կարմիր բերետավորը ոտքով խփել է իրեն: Շտապօգնությունը ժամանեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ