Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Որոշ ոստիկաններ շաբաթ-կիրակի ցեմենտ-բետոն են անում, իսկ իշխանությունները հարստանում են»

Ապրիլ 19,2018 09:45

9:20 Կառավարության երրորդ մասնաշենքը բացվեց, կառավարության աշխատակիցները «ամոթ» վանկարկումների ներքո ներս են մտնում, թեեւ այլ մուտքերով աշխատակիցներից ոմանք արդեն իսկ ներս էին մտել:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կառավարության աշխատակիցներին ներքին ստորագրահավաք սկսել այն մասին, որ իրենք չեն հնազանդվում, չեն ճանաչում Սերժ Սարգսյանի իշխանությունը, եւ ճանաչում են համաժողովրդական շարժման իշխանությունը: Նա նույնը կոչ արեց ոստիկանությանը;

«Եթե անգամ մեր դեմ բռնություն կիրառեք, մենք ձեզ բռնությամբ չենք պատասխանի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմեց, որ իր ծանոթներից մեկը պատմել է, թե ինչպես է իր տան շինարարության վրա կարմիր բերետավոր աշխատում, ապա կոչ արեց. «Իշխանությունները միլիոնատեր են դառնում, իսկ դուք շաբաթ-կիրակի ցեմենտ-բետոն եք անում, մտածեք իրավիճակի մասին: Մտածեք, թե մեր ասածը ինչով է հակասում ձեր ընտանիքի շահերին, նոր ջարդուփշուր արեք: Մտածել ե՞ք, թե ինչ եկամուտներ է ստանում Սերժ Սարգսյանի ընտանիքը եւ դուք ինչքան աշխատավարձ եք ստանում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30