Վարդանանց փողոցի հատվածում բախում եղավ: Կարմիր բերետավորները մի քանի ցուցարարների բերման են ենթարկեցին, այդ թվում՝ «Տարկետում լինելու է» շարժման նախաձեռնող Դավիթ Պետրոսյանին:

Clashes between the police and the activists of ‘#merjirserjin’ initiative took place in in front of the RA Government’s building

Փորձելով խոչընդոտել բերման ենթարկելը՝ ցուցարարներից մեկը պառկել էր ոստիկանական մեքենայի տակ:
Նիկոլ Փաշինյանին բաց թողեցին, քանի որ նա անձեռնմխելի է: Նրան եւս թույլ չեն տալիս մուտք գործել կառավարության մասնաշենք: Փաշինյանը բոլորին հանդարտության կոչ է անում, ասում է պետք չէ վիճել ոստիկանների հետ: «Միջազգային կոնվենցիաներով մեր իրավունքն ենք իրականացնում, մենք խաղաղ բողոքի ցույց ենք իրականացնում»,- ոստիկաններին ասաց Փաշինյանը:
Ոստիկանները մեքենա են նստեցնում ցուցարարներին, որոնք առաջին շարքերում են: Ցուցարարների հետ բերման ենթարկվեցին նաեւ կառավարության աշխատակիցներ: Նրանք բացականչում են, որ չեն բողոքում, կառավարության աշխատակիցներ են, սակայն լսող չկա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ