Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ, դու մեր հայրը չես, ոչ էլ մենք՝ քո երեխաները. Սերժ Թանկյանը արձագանքել է երևանյան ցույցերին

Ապրիլ 18,2018 23:13

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ցուցարարներին միանալու կոչին։

«Հայաստանում, վերջապես, անհավանական ինչ-որ բան է կատարվում։ Քաղաքացիական անհնազանդությունն աճում է և ստանում աշխատավորական և ուսանողական գործադուլի տեսք՝ ընդդեմ անարդարության, կոռուպցիայի և իշխող էլիտայի։ Այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն է, քանի որ ինչ էլ կատարվի անտարբերությունը ցրվել է։ Սերժ Սարգսյանն ինքը ընդունել է, որ բնակչության մոտ 60 տոկոսը չի սիրում իրեն և համաձայն չէ իր հետ։

Այնուամենայնիվ, նա շարունակում է իր հովանավորչական վարքը և իշխանությունը։ Սերժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք էլ քո երեխաները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ ու հարգված առաջնորդ չես՝ անկախ նրանից՝ կմնաս կամ կշարունակես քո անարդյունավետ և այս առումով վտանգավոր իշխանությունը։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ վերջացած չէ, քանի դեռ գեր կինը երգում է)։

Այդ կինը Մայր Հայաստանն է, որ հենց հիմա փողոցներում կոկորդն է պատռում»,- գրել է Թանկյանը՝ կոչ անելով հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եկէք Սերժ Թանկյանը ընտրենք Հայաստանի Վարչապետ…

    Տօնալտը ԱՄՆ-ի նախագահ լինելէ ետք,
    խի՞ ոչ Թանկյանը՝ Հայոց Պետութեան գերագոյն ղեկավար

    եալլա, սկսէք hashtag-ները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30