Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է չեխական զենք ստանալ Իսրայելի միջոցով. Razm.info

Ապրիլ 18,2018 22:20

Չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները շարունակում են մատակարարվել Ադրբեջանին՝ Սլովակիայի և Իսրայելի միջոցով: Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը՝ պարզելով Բրատիսլավայի օդանավակայանից դեպի Բաքու սպառազինության ապօրինի մատակարարման սխեմաները:

Չեխ լրագրողները հաստատել են Razm.info-ի թիմի ենթադրությունները, որ Ադրբեջանին չեխական սպառազինության ակտիվ մատակարարումները շարունակվում են:

Ադրբեջանում չեխական հրետանային համակարգեր հայտնվելուց հետո Razm.info-ի փորձագետները  հետևել են ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների թռիչքներին:

Միջազգային FlightRadar24 ծառայության միջոցով հաջողվել է պարզել, որ առնվազն 2018-ի մարտի վերջից այդ ինքնաթիռների միջոցով պարբերաբար կատարվել են չվերթներ Բաքու–Օստրավա (Չեխիա) – Թել Ավիվ – Բրատիսլավա (Սլովակիա) – Թել Ավիվ – Բաքու ուղղություններով: Կատարվում են չվերթներ նաև Բաքու – Օվդա – Բաքու ուղղությամբ: Մենք ենթադրում ենք, որ ինքնաթիռներով Ադրբեջանի համար նոր սպառազինություն է տեղափոխվում:

Ապրիլի 7-ին, հայկական Tert.am լրատվակայքի հետ զրույցում Razm.info-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնել էր, որ,  չնայած Չեխիայի կառավարության այն պնդումներին, թե իրենք տեղյակ չեն այդ սպառազինության մատակարարումներից, Razm.info-ն հիմք ունի ենթադրելու, որ Չեխիայից Ադրբեջան սպառազինության մատակարարումները շարունակվում են:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Razm.info-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30