«Մեր հայտարարած հեղափոխությունն ալիքաձեւ տարածվում է ՀՀ-ում եւ Սփյուռքում»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`մանրամասնելով, որ շարժմանն աջակցության խոսք են ասել ԱՄՆ-ում բնակվող երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասաններ Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը:
«Այս գործընթացն ամեն օր նոր չափեր եւ ծավալներ պիտի ստանա եւ Սերժ Սարգսյանը պիտի իրեն մենակ զգա նորերս սեփականաշնորհված իր առանձնատանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր Մարսելում էլ է բողոքի ակցիա կայացել: Այն թերեւս ամենախորհրդանշականն է. մարսելահայերը մուտք են գործել Մարսելում ՀՀ-ի հյուպատոսական շենք, այնտեղից դուրս բերել Սերժ Սարգսյանի լուսանկարը եւ հրապարակային այրել այն: Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին`Հայկ Բարսեղյանը, նույնպես մուտք է գործել ուսումնական հաստատություններից մեկը, դուրս բերել Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմամարդ ցույցեր են կայացել Գյումրիում եւ Վանաձորում: Բջնիում էլ գյուղացիները փակել են ճանապարհը: Նա ասաց, որ մարդիկ շարունակում են շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
«Սա վերջին 20 տարում, հետսովետական տարածքում եւ սոցճամբարի երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որի անունը որեւէ կերպ չի կապվում օտարերկրյա որեւէ ուժի հետ եւ սա մեր հպարտությունն է»,- հայտարարեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մարսելի մասին՝ նուազագոյն չափով ստուգո՞ւմ էք իր ասածները,
առաջ եղածին պէս իւրացնենք, եւ որպէս տեղեկատվութիւն,, ձեր ստորագրութեամբ, սփռէք
իսկ եթէ դէպքը իսկապէս պատահած է, հակեցէք ստուգել թէ այդ անձինքը Հայաստանից նոր փախած դասալիքնե՞ր են, թէ աւանդական Սփիւռի անդամներ