Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում ռեփ է հնչում: Ռեփեր Տիգրանն իր երգն է ներկայացնում, որտեղ հնչում է 2014 թվականին Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ճիշտ չէ, երբ մեկ մարդը երկու անգամից ավել հավակնի ղեկավարել երկիրը: Ապա հնչում է`«քայլ արա, մերժիր Սերժին»:
Ռեփեր Տիգրանը հավաքվածներին կոչ արեց արդարության համար շարունակել պայքարել:
Երգը բավական բուռն ընդունվեց:
Հավաքվածները վանկարկում են. «Մենք ենք տերը մեր երկրի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ