«Առավոտին» զանգահարեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Հակոբ Նազարյանը, որի անունը քիչ առաջ ընթերցվեց Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում, որպես Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու համար «կողմ» քվեարկած պատգամավորի, եւ ցուցարարները նրան ամոթանք տվեցին:
Հակոբ Նազարյանը հայտնեց, որ ինքը «դեմ» է քվեարկել: