Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում հեղափոխություն է հասունանում. միջազգային մամուլ

Ապրիլ 18,2018 20:44

Հայաստանի մայրաքաղաք Երևանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել նախկին նախագահի՝ իշխանությունը կրկին զավթելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ, գրում է The Time-ը:

63-ամյա Սերժ Սարգսյանը, որը ստանում է Մոսկվայի աջակցությունը, իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտել է անցյալ շաբաթ, բայց երեկ խորհրդարանի կողմից ընտրվել է երկրի վարչապետ:

Սարգսյանը վարչապետի միակ թեկնածուն էր: Նրա քննադատներն ասում են, որ նա պարզապես նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցել է վարչապետի գրասենյակին, գրում է թերթը:

National Public Radio-ի կայքն էլ գրում է, որ Երևանում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնց նպատակը, սակայն, նոր պաշտոնում Սերժ Սարգսյանին շնորհավորելը չէ:

Քաղաքացիների այդ տեսակետը չեն կիսում Հայաստանի խորհրդարանի օրենսդիրները, որոնք քվեարկել են նախկին նախագահին վարչապետի պաշտոնում հաստատելու օգտին, գրում է կայքը: Հաշվի առնելով գործադիրի պաշտոնում պաշտոնավարելու ժամկետների սահմանափակումները՝ Սարգսյանն ավելի վաղ էր քայլ կատարել՝ երկրորդ ժամկետի ավարտին ցած դնելով նախագահի լիազորությունները: Մինչդեռ աշխատանքի անվան փոփոխությունը չի նշանակում իշխանական լծակների թուլացում, գրում է կայքը:

Գերմանական Neue Zürcher Zeitung պարբերականը գրում է, որ նախկին նախագահի վերարտադրման դեմ Հայաստանի բնակիչների բողոքում արտացոլված է Հայաստանի վարած քաղաքականության նկատմամբ ընդհանուր դժգոհություն:

Պարբերականը նկատում է, որ ի տարբերություն նախագահի պաշտոնի՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնավարել ավելի երկար, քանի դեռ անհրաժեշտ ձայներ կստանա խորհրդարանից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    “Neue Zürcher Zeitung”-ը ինչպէ՞ս կարող է գերմանական լինել: 🙂

    Zürcher-ը նշանակում է «ցիւրիխի, ցիւրիխցի»: Իսկ Ցիւրիխը շվեյցարական քաղաք է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30