Հանրապետության Հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ «Միկա-մեդիքլ» բժշկական կազմակերպությունն`իր յոթ մասնաճյուղերով գործադուլ է հայտարարել`միանալով ցուցարարներին: «Որ կազմակերպությունը միացավ մեզ, մենք հնչեցնելու ենք այս հրապարակից եւ ժողովրդին կոչ ենք անելու`գործադուլից հետո օգտվել այդ կազմակերպությունների ծառայություններից: Հանրապետության հրապարակից այսուհետ ժողովրդական գովազդներ են հնչելու»,- ասաց նա:
Հանրահավաքում անընդհատ հնչում են գործադուլի կոչեր:
Հանրահավաքը վարող «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սփյուռքահայերից մեկը հայտարարել է, որ շարժմանն առաջինը միացող ոստիկանին ինքը կտրամադրի 10 հազար դոլար: Պարգեւատրումները շարունակական են լինելու: Շարժմանը հաջորդիվ միացող ոստիկաններին կտրամադրվի 2000-ական դրամ:
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանն էլ հեգնանքով հիշեց «Արմենիկումի» պատմությունը, Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումն ու վերագործարկումը, 7 տոկոս տնտեսական աճը, նոր ատոմակայանի կառուցումը եւ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական իշխանության կողմից տրված մնացած բոլոր խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել:
Պատգամավորը երկու տարբերակ ունի`կամ չեն ցանկացել իրականացնել, կամ`ձախողել են: Արարատ Միրզոյանն ասում է`երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իրավունք չունեն պաշտոնավարելու: «Մենք մեկ կյանք ենք ապրելու եւ ձախողվելու կյանք չունենք: Մենք ձախողակներ չենք: Այս չարիքի հարցը պետք է շատ արագ լուծենք եւ անցնենք մեր հիմնական անելիքին`ազատ ապրելուն: Մենք նահանջելու տեղ չունենք, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ձախողելու կյանք չունենք, հետեւաբար, կանգնում ենք`մինչեւ հաղթենք»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ Արա Ներսիսյանը, որն էլ տարածել էր սփյուռքահայերի դրամահավաքի մասին լուրը, հետո իր էջում նշել է, թե դա անլուրջ է եղել:
ամիսներ շարունակ գանգատեցան որ – ի դէպ՝ ճիշդ նոյն գումարով – քուէ է վաճառվում… եւ ահա, բացայայտօրէն կաշառք են առաջարկում պետական պաշտօնեաներին…
նոյն գումարով, այսինքն 10 000… սակայն առաջարկողը սփիւռքահայ է, իրեն համար 10 000 տոլարը համազօր է Հայաստանցիի 10 000 դրամին… արդեօք ո՞վ է այս առատաձեռն սփիւռքահայը… կարո՞ղ է որ լինի իբրեւ թէ «քաղաքական բանտարկեալ»ի մը ազգականը… հմմմմ… the plot thickens…
Հայաստանի Հանրապետութեան Քրեական Օրենսգրքի 312 հոդվածի հիման վրայ, օրինական հետախուզութիւն պէտք է տեղի ունենայ, բացայայտուի ու դատական գորղծընթացի ենթարկուի այդ սփիւռքահայը